Հաջողության նոտա

Համերգը արտահայտվելու միջոց է․ ջութակահար Անուշ Նիկողոսյան. «Հաջողության նոտա»

Անուշ Նիկողոսյանը ջութակ սկսել է նվագել դեռ 5 տարեկանից։ Նրա առաջին ուսուցիչներից էր Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանը: Հետագայում ուսումը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում: Մի քանի տարի նրան դասավանդել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Մյունխենի University of Music and Performing Arts-ում Անուշը սովորել է պրոֆեսոր Քրիստոֆ Պոպպենի դասարանում: Մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում: Միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է Ավստրիայում անցկացված «International Kärntner Sparkasse Wörthersee» հեղինակավոր մրցույթը, որտեղ արժանացել է առաջին մրցանակի։ Դրան հետևել են բազմաթիվ փառատոներում անվանի նվագախմբերի հետ հանդես գալու հրավերներ։

Back to top button