ԿարևորՀասարակություն

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների խումբը, այդ թվում «The Independent», «The Guardian», «The Telegraph», «The Critic», «UnHerd», «Adam Smith Institute» լրատվականներից, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպում են ունեցել տնօրեն Էդիտա Գզոյանի հետ:

Հանդիպման ընթացքում լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՑԹԻ տնօրենին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծմանը, ՀՑԹԻ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստգրման և իրավունքի տեսանկյունից հարցի արծարծման մեջ Մեծ Բրիտանիայի դերակատարությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարցեր են եղել նաև Արցախի բռնի հայաթափման, այն որպես ցեղասպանություն որակելու հայ ժողովրդի ընկալումների մասին:

Լրագրողները ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մինչ հանդիպումը լրագրողները շրջել էին Հայոց ցեղասպանության թանգարանում:

Back to top button