«Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Գալստյանը ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ է։ Աշխատանքային ուղին սկսել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։
Ունի տպագրված 31 աշխատանք, որոնցից մեկ գրքի և մեկ մեթոդական ցուցումների համահեղինակ է։ Չինաստանի Շանհայի 2-րդ ռազմաբժշկական համալսարանում պաշտպանել է մագիստրոսական թեզը հոդային վիրաբուժություն մասնագիտությամբ։ Անցել է վերապատրաստումներ եվրոպական բազմաթիվ երկրներում։