ԿարևորՀասարակություն

Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պարոն Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի ավարտին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Back to top button