Հայկական հարց

Թուրք պատվիրակները մերժեցին հայերի համար ազգային օջախի առաջարկը. «Հայկական հարց»

1921 թվականի փետրվարի 21-ից մարտի 14-ին տեղի ունեցած Լոնդոնի կոնֆերանսում Ֆրանսիայի և Իտալիայի պատվիրակությունների առաջարկությամբ որոշվում է վերանայել Սևրի պայմանագիրը և մասնավորապես Հայաստանին վերաբերող հոդվածները։ Դաշնակից տերություններն առաջարկում էին հայերի համար հիմնել ազգային օջախ։ Թուրքական պատվիրակությունը մերժում է այդ առաջարկը։ Այս անարդյունավետ քննարկումներից հետո Հայկական հարցն արծարծվում է 1922 թվականի նոյեմբերից 1923 թվականի հուլիսը տևած՝ Լոզանի կոնֆերանսում։

Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

«Լոզանի կոնֆերանսը և Հայկական հարցը»` մաս 1-ին։

Back to top button