Հաջողության նոտա

Հիշողությունը կյանքի ընթացքն է․ լրագրող, մանկավարժ Գարիկ Ղազարյանի «Հաջողության նոտան»

Թեպետ երազում էր թատերական ինստիտուտի մասին, բայց ծնողների խորհրդով ընդունվեց Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ։ Ճակատագիրն այլ բան էր նախատեսել։

«Ուրախների և հնարամիտների ակումբ»–ում ելույթները դրամատիկական թատրոնի դռները բացեցին նրա առջև, և նա հնարավորություն ստացավ դերեր կերտել։

Հետո ժամանակն էր քայլել հեռուստատեսության տարբեր ոլորտներով։ Այդ ընթացքում համատեղության կարգով աշխատել է նաև հանրային ռադիոյում՝ ստեղծելով «Երգիծական մանրապատումներ» հաղորդաշարը։

Լրագրող, մանկավարժ Գարիկ Ղազարյանը կարծում է, որ հումորը բարդ ժանրերից մեկն է և կարևոր է պահել չերևացող սահմանագիծը, որպեսզի այն չստացվի գռեհիկ։

Նրա համար կարևոր է նաև մանկավարժությունը․ ոչ միայն ինքն է գիտելիք փոխանցում, այլև շատ բան է սովորում հենց երեխաներից։ Լավատես է ու կարծում է, որ պետք է հաճախ ժպտալ։

Back to top button