ԿարևորՄշակույթ

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հերթական մրցանակը

Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի Ժյուրիի գլխավոր մրցանակին, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ 

Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմի (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

«Ավրորայի լուսաբացը» ԱՄՆ-ում արժանացել է Centre Film Festival կինոփառատոնում լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին, նաև Ժնևի Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի (FIFDH) գլխավոր մրցանակին, Movies That Matter (Կարևոր ֆիլմեր) փառատոնի «Հանդիսատեսի մրցանակ»-ին։

Ֆիլմում ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917 թվականին աղջիկը փրկություն է գտել ԱՄՆ-ում։

Կարդացեք նաև

Back to top button