ԿարևորՀասարակություն

2024 թվականին առողջապահության ոլորտին կհատկացվի շուրջ 170 միլիարդ դրամ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ, ինչը մոտ 17%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը։

Առողջապահության գծով ծախսերի շուրջ 48%-ը կուղղվի սոցիալապես անապահով և այլ առանձին խմբերի անձանց բժշկական օգնությանը՝ այդ թվում ապահովելով սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության 290 հազար 294 դեպք, երեխաների բուժօգնության 81 հազար 810 դեպք։

Այլ ծրագրերի թվում, նախատեսվում է միջոցներ հատկացնել 17 հիվանդանոցների և 32 այլ առողջապահական կազմակերպությունների կառուցման համար։

https://www.facebook.com/minfin.am/videos/396616369740105

Կարդացեք նաև

Back to top button