Հայկական հարց

Համիդյան ջարդերի ժամանակ բռնի իսլամացվեցին հազարավոր հայեր. «Հայկական հարց»

Թուրքական իշխանությունները Դիարբեքիրի հայությանը մեղադրեցին «ապստամբություն» նախապատրաստելու մեջ, որը նրանք ստիպված էին ճնշել։ Իրականում չկային այդ մեղադրանքը հավաստող կոնկրետ փաստեր։ Ոստիկանությունն ու զորքը միացան ջարդարար ուժերին՝ չպաշտպանելով հայ խաղաղ բնակչությանը։ Գրեթե բոլոր հայկական ընտանիքներն ունեցան զոհեր։ Թալանվեցին և հրկիզվեցին նրանցից շատերի տները։ Բռնի իսլամացվեցին հազարավոր հայեր։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։

«Սուլթան Աբդուլ Համիդը և Հայկական հարցը»` մաս 5-րդ։

Back to top button