ԿարևորՀասարակություն

2024 թվականին գիտության ոլորտին կհատկացվի շուրջ 36 միլիարդ դրամ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 36 միլիարդ դրամ, ինչը մոտ 43%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 2․7 անգամ ավել է, քան 2020 թվականինը։

2024 թվականին շուրջ 14 միլիարդ դրամ կուղղվի գիտական հաստատությունների ընթացիկ գործունեության ապահովմանը՝ այդ թվում ապահովելով 57 գիտական կազմակերպության պահպանումը։

2024 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 809 թեմայով հետազոտությունների իրականացումը, որին կուղղվի ավելի քան 9 միլիարդ դրամ։

Նախատեսվում է շուրջ 4 միլիարդ 200 միլիոն դրամ հատկացնել գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինմանը իսկ 3 միլիարդ 434 միլիոն դրամով արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման համար ձեռք բերել գերհամակարգիչ։

Գիտության ծախսերի մեջ ներառված չեն ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները։

Back to top button