
1896-ին Վանի հայ ինքնապաշտպանական ուժերը հավատացին սուլթան Աբդուլ Համիդի և եվրոպական հյուպատոսների խոստումներին, որ կարող էին անվտանգ անցնել Պարսկաստան։ Նրանք Խանասորի դաշտում ընկան ծուղակի մեջ, քչերը փրկվեցին։ Հայ հասարակական-քաղաքական ուժերը որոշեցին պատասխան քայլ ձեռնարկել։ Որոշ գործիչներ դեմ էին Խանասորի արշավանքին:
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։
«Սուլթան Աբդուլ Համիդը և Հայկական հարցը»` մաս 3-րդ։




