Հաջողության նոտա

Համառությունը, սերն ու նվիրվածությունը կբերեն հաջողության․ ֆիզիկոս Արեգ Հունանյան. «Հաջողության նոտա»

Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի գիտաշխատող, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Հունանյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի», նաև «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների մրցույթի» շահառու։

«Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում ունի տպագրած 4 հոդված, որոնցից 3-ը՝ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)»-ում, 1-ը՝ ամերիկյան «The Journal of Physical Chemistry C»-ում։ Նա համարում է, որ այս ոլորտը հիանալի կերպով համընկնում է գիտության և տեխնիկայի հանդեպ իր հետաքրքրությունների հետ:

Back to top button