Արձակագիր, լրագրող, բլոգեր Սյունե Սարգսյանը, նույն ինքը Սյունե Սևադան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետետի շրջանավարտ է։ Իր առաջին ստեղծագործությունները հրատարակել է դեռահասության տարիներին։ 2010 թվականից սկսել է վարել սեփական բլոգը, որտեղ հրապարակել է իր կարճ պատմվածքները։ Կարճ ժամանակ անց մի շարք գրական ամսագրեր, այդ թվում՝ «Գրանիշ», «Գրաթերթ» և «Անդին», սկսել են տպագրել Սյունեի ստեղծագործությունները։
Երկու տարի անընդմեջ նրա կարճ պատմությունները եղել են «Գրանիշ» առցանց ամսագրի առավել ընթերցված աշխատանքների առաջին հորիզոնականներում։ «Գրելը մասնագիտություն է, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ ով է գրող, ով՝ ոչ։ Գրելը բավականին ծանր աշխատանք է։ Չպետք է տրվել ալիքին, որ աստղ ես, բեսթսելլեր ես ստեղծել, դրանք ժամանակավոր բաներ են», – ասում է երիտասարդ գրողը։