Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը ծնունդով Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից է։ Սովորել Է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2012-ին ձեռնադրվել է սարկավագ, ստացել է աստվածաբանության մագիստրոսի աստիճան: Արցախում ծառայության ընթացքում գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի մեքենայի վրա ԱԹՍ էր ընկել ու հրաշքով չէր պայթել։ 33-ամյա հոգևորականը Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր է, խորհուրդ է տալիս կարդալ հոգևոր գրականություն: