Հեռավոր 1991 թվականին փլուզվեց Խորհրդային Միությունը, որին անմիջապես հաջորդեց նրա վաղեմի հակառակորդ՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի ընդլայնումը դեպի արևելք։ Հասկանալի է, որ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը չէր կարող ոգևորությամբ ընդունել այդ գաղափարը, սակայն Ռուսաստանը թույլ էր և չէր կարողանում դիմակայել։
ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագիրը հեշտությամբ չէր տրվել՝ դա երկարատև, դժվարին և շատ բարդ աշխարհաքաղաքական գործընթաց էր, որի գաղափարական հիմնադիրը ամերիկացի դիվանագետ Ռոնալդ Ասմուսն էր։
2002 թվականին Ասմուսը հրատարակում է իր հայտնի գիրքը՝ «Բացելով ՆԱՏՕ-ի դռները», որը մի քանի տարի անց թարգմանվում է հայերեն։ Անցած տարի գիրքը վերահրատարակվել է։ Այսօր մեր հյուրն է գրքի հրատարակիչը՝ «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։