
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակություն գործուղելու մասին:
Պատվիրակության կազմը՝ ստորև.
Մ. Գրիգորյան — ՀՀ փոխվարչապետ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Վ. Կոստանյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավագյան — Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Լ. Նանուշյան — ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ն. Տերյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Ա. Սիմոնյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Հ. Դարբինյան — ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող
Ն. Զեյնալյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ
Ն. Զուլալյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ
Ա. Բաբայան — ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Ա. Ղազարյան — ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Վ. Քեշիշյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Ա. Բագրատյան — ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության կցորդ:




