Միշտ ներկա

Ինչ-որ բան եմ զգում. Անդրանիկը՝ վերջին անգամ հայրական տանը․ «Միշտ  ներկա»

2020 թվականի սեպտեմբերի 18-ին մայոր Անդրանիկ Լալայանը վերջին անգամ եղավ հայրական տանը։ Մարտունու շրջանի Թաղավարդում էր նա անցկացրել մանկությունն ու պատանեկությունը, այստեղից էր մեկնել զինվորական ծառայության։

Ու սեպտեմբերյան այդ օրը բակում նստած սուրճ էր խմում, գլուխը թեքել էր ու առանց աչքը թարթելու նայում էր հայրական տան շեմին։ Մայրը` տիկին Վալիդան, երբ հարցրել է որդուն` ի՞նչ է պատահել` պատասխանել է. «Ինչ-որ բան եմ զգում»։ Սա 44-օրյա պատերազմից 9 օր առաջ էր։

Back to top button