
Մեղրիում պետական մի քանի կառույցների աշխատանքի դադարեցումը տարաբնույթ խոսակցությունների առիթ է տվել՝ ընդհուպ մինչև համայնքի դատարկում։ Մարզային և համայնքային իշխանությունները հորդորում են՝ արտաքին օրակարգերը ներքին չդարձնել։ Մեղրիում առօրյան սովորականի պես շարունակվում է, արտառոց ոչինչ չկա՝ սա էլ փաստում են համայնքի բնակիչները։
- Հեգնել մահը… այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը․ Գագիկ Գինոսյան
«Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն… Երբ մահը կնայի աչքերիս մեջ: Հեգնել մահը… այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը»: Գագիկ Գինոսյան
Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Վճռաբեկ դատարանի երկու դատավորների ընտրության հարցը խորհրդարանում ծավալվել և վերածվել է Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ քննարկման։ Բանավեճի առանցքում «Խաղաղության պայմանագրի» այն դրույթն է, որը նախօրեին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գաղտնազերծել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն այսօր դարձավ ՄՔԴ անդամ և այդ առթիվ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հաագայում խոսել է ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները կանխարգելելու կարևորության մասին, որին կոչված է Միջազգային քրեական դատարանը։ Նա հիշեցրել է անցած տարի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին, նշել, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:

Կառավարությունը երկարաձգում է ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջը՝ որոշակի փոփոխություններով։ Կառավարության նիստում էկոնոմիակայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ ոլորտում վերջին տարիներին ավելի քան 100 մլրդ դրամ է ներդրվել։ Փոփոխությունները վերաբերելու են գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությանը և հատիկաընդեղենի ֆինանսավորմանը։

Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը։
Հայաստանը նոր ատոմակայան կունենա, բայց թե ինչպիսին կլինի այն, դեռ քննարկվում է։ Կառավարության նիստում վարչապետը հայտնել է, որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում վթարի ժամանակ մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում։ Այս մասին իհարկե միջազգային մասնագետներն են հայտարարել, բայց հաշվարկների հետ մանրամասն ծանոթանալու համար նոր փաստաթղթեր պետք է ստորագրվեն։ Անվտանգությունը կարևոր է, բայց այժմ փորձում են նաև հասկանալ, թե որ մոդելը ինչպես կաշխատի Հայաստանի էներգետիկ համակարգում։ Ատոմակայան կառուցելու մեգանախագիծը կա, բայց լրջագույն խնդիրը մասնագետների բացն է։

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը:
Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք:
«Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ:

Հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ
2024 թ. հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ, ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022 թ․ հունվարին՝ 94 հազար»,- նշված է գրառման մեջ։




