Հաջողության նոտա

Երբ բուժառուն դառնում է ընկեր․ «Հաջողության նոտա»

Մտածում էր ընտրել տնտեսագետի մասնագիտությունը, բայց գնաց բժշկության ճանապարհով․ հենց սկզբից ընտրեց ստոմատոլոգիան։ X-mind դիագնոստիկ կենտրոնի հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը կարևորում է բուժառուի հարմարավետությունը, կարծում է՝ դրանից է կախված նաև աշխատանքի արդյունքը։

«Մեծ նշանակություն ունի նաև բուժառուի հոգեվիճակը, որքան լավատեսորեն տրամադրված լինի, այդքան արագ կլինի ապաքինումը։ Եթե բուժառուի տրամադրվածությունը վատն է, ապա արդյունքը լավը չի կարող լինել», – ասում է բժիշկը։

Կարևոր է համարում բուժառու-բժիշկ համագործակցությունը։ Նշում է, որ արդյունավետ բուժման համար մեծ նշանակություն ունի նաև ժամանակակից տեխնիկան։ Բժշկի առաջընթացի համար կարևոր է համարում նաև տարբեր երկրներու դասընթացները։

Ստոմատոլոգիական ոլորտն, ըստ բժշկի, Հայաստանում բարձր մակարդակի վրա է, թերևս դրանով է նաև պայմանավորված, որ բժշկական տուրիզմն ակտիվանում է։

Ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել ընտանիքի հետ։ Շատ է սիրում ճամփորդել ու բացահայտել նոր աշխարհներ։ Կարծում է՝ երջանկությունը պահեր չեն, այն մնայուն է։

«Պետք է գնալ նպատակի հետևից և այն իրականացնել։ Ժամանակը ամենակրևորն է․ պետք է կարողանալ այն ճիշտ տնօրինել, որովհետև հետ բերել հնարավոր չէ», – ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։

Back to top button