
Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը կողմ է քվեարկել 34 անդամ։
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։
Նրանք ենք՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյան, Սոննա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Զարուհի Փաստանջյան և «Ազգային Առաջընթաց» խմբակցությունից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 35-ը։




