ԿարևորՀասարակություն

Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը

Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավորներ քվեարկել են ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ են քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Կարդացեք նաև

Back to top button