ԿարևորՄշակույթ

Փարիզի Պիկասոյի թանգարանում ցուցադրվում է Երվանդ Քոչարի տարածանկարը

Փարիզի Պիկասոյի թանգարանում ցուցադրվում է Երվանդ Քոչարի տարածանկարը, հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից։

Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված  “Dans l’appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև Երվանդ Քոչարի  1934թ. ստեղծած տարածանկարը։

Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ, Ռոզենբերգը վերափոխել էր իր փարիզյան տունը՝ ի պատիվ իր սիրած արվեստագետների: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, յուրաքանչյուր սենյակ ձևավորել է մի նկարչի աշխատանքներով:

Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացել էին այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվել էին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում… Այս աշխատանքները զուգակցելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել էր ժանրերի անսովոր խառնուրդ:

Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին,  նույնպես ներառված է այս ցուցադրությունում:

Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:

Կարդացեք նաև

Back to top button