Հաջողության նոտա

Երաժշտությունը լեզու է, որն իմ սրտի և հոգու հետ է խոսում. երգահան Լիլիթ Պիպոյան. «Հաջողության նոտա»

Գեղանկարչի և տնտեսագետի ընտանիքից սերած Լիլիթ Պիպոյանը պատանեկան տարիներից հրապուրված է եղել դաշնամուրային երաժշտությամբ։ Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժիններում։

Երգչուհի, երգահան, ճարտարապետ, Մայր բուհի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Լիլիթ Պիպոյանը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտ է։ Հրատարակել է «Ճարտարապետության հիմունքներ» բուհական դասագիրքը և «Սուրեն Պիպոյան» պատկերագիրքը: Թողարկել է 6 ձայնասկավառակ, որոնցից երկուսը արժանացել են մրցանակների հայկական ամենամյա մրցանակաբաշխությունում: Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում։

Back to top button