Հատվող եթեր

Արվեստագետ զույգի անցած ճանապարհը՝ մեկ ցուցահանդեսում. «Հատվող եթեր»

«Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ». ցուցահանդես՝ նվիրված անվանի արվեստագետ ամուսիններին, անձնազոհ զույգ, որ ապրել և ստեղծագործել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, նշանավոր մտավորականներ, որոնց թողած գեղարվեստական և գրական ժառանգությունը հայ մշակույթի արժեքավոր ու կարևոր մասն է:

Ակտիվ հասարակական և քաղաքական գործիչ էր Զաբել Եսայանը, 20-րդ դարասկզբի ամենանշանավոր հայ մտավորականներից մեկը, ճանաչված գրող, ֆրանսերենից կատարած հրաշալի թարգմանությունների հեղինակ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ, մարդու իրավունքների պաշտպան, անվախ, նպատակասլաց, ազդեցիկ, խելացի և օրինակելի հայուհու անթերի կերպար, որն իր ողջ կյանքն ու գործունեությունն անմնացորդ ու անձնազոհ նվիրաբերեց հայրենիքին և իր սիրելի ժողովրդին:

Քանդակագործությամբ, գեղանկարչությամբ և մեդալագործությամբ է զբաղվել Տիգրան Եսայանը, հեղինակել արվեստաբանական և հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ:

Վերջերս Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի)՝ այս տարի հիմնանորոգված և  վերաբացված արվեստանոց-թանգարանում տեղի ունեցավ «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Անչափ ինքնատիպ և տպավորիչ ցուցադրություն, որտեղ արվեստասերները նորովի և համապարփակ կբացահայտեն  արվեստագետ ամուսինների անհատականությունը, անցած ուղին և ժառանգությունը:

Զրույց «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի համադրողներ Արփինե Սարիբեկյանի և Հայկուհի Սահակյանի հետ:

Back to top button