Perfect Smile և «Միրզոյան դենտալ կլինիկ» ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկ-ստոմատոլոգ Պետիկ Խոջոյանը մանկուց երազել է բժիշկ դառնալ։ Ընտրել է հենց ստոմատոլոգիան, քանի որ իրեն դուր է գալիս, երբ մարդիկ ժպտում են, և սիրով օգնում է նրանց անկաշկանդ ժպտալ աշխարհին։
Փոքրիկ բուժառուների նկատմամբ հատուկ մոտեցում է ցուցաբերում․ նախ ստեղծում է ընկերական հարաբերություններ և անցնում է գործի, երբ վստահության շեմն արդեն հաղթահարված է։ Իսկ շնորհակալությունը փոքրիկների ջերմությունն ու երջանիկ ժպիտներն են։
Աշխատանքում կարևորում է հարմարավետությունը, ասում է՝ լարվածությունն այստեղ տեղ չունի։ Նշում է, որ առաջին կոնտակտը բուժառուի հետ նախ հոգեբանական աշխատանքն է։
Պետիկ Խոջոյանը կարևորում է ինքնակրթությունը, ամենօրյա ընթերցանությունը, ժամանակի ճիշտ օգտագործումը։