
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը:
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:


Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով վաստակեց 7.5 միավոր: Արծաթե մեդալակիր դարձավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 7 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակեց Միլենա Գասպարյանը՝ 5.5 միավորով:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը ստացան Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։




