ԿարևորՀասարակություն

Տաքսի ծառայությունների կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, գործարկումը՝ սեպտեմբերի 1-ից

Տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին են զեկուցել հունվարի 19-ին Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի՝  2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկմանը:

Հարթակի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից:

2023 թ․-ի դեկտեմբերին Ազգային ժողովը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից օրենքներում ու օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները։

նախաձեռնությամբ սահմանվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը՝ որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում:

Էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպելու և փոխանցելու գործունեությունը սահմանվում է որպես ծանուցման ենթակա գործունեություն: Նախաձեռնությամբ սահմանվում է նաև պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային կտրոնի տրամադրման պահանջ:

Յուրաքանչյուր փոխադրման համար սահմանվում է արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3,5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով:

Անկանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից այն կկազմի 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի չափով և 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով:

Փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման լիազորությունը վերապահվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին:

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռքբերելու համար սահմանվում է 1 մլն դրամ պետական տուրքի պահանջ:

Կարդացեք նաև

Back to top button