Հատվող եթեր

21-րդ դարի լեզվով ստեղծագործող արվեստագետը. «Հատվող եթեր»

Ինքնատիպ մտածողությամբ և էությամբ այս արվեստագետի ստեղծագործությունները ժամանակակից արվեստում բացառիկ հետաքրքիր են ու աննկարագրելի հզոր էներգիայով լի:

Չնայած ստեղծագործությունները դիտելիս մեզնից յուրաքանչյուրը կնայի ու կտեսնի այն, ինչ հասկանում է կամ ուզում է տեսնել, բայց մի բան ակնհայտ է, որ նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանի արվեստը ստիպում է մտորել և խոր ապրումներ ունենալ, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործության հիմքն ասելիքն է:

Արվեստագետ, որը ստեղծագործում է 21-րդ դարում և 21-րդ դարի լեզվով: Ապրումներ, մտորումներ, տագնապներ, հույզեր, ուղերձներ, սոցիալական, քաղաքական, մշակութային և համամարդկային խնդիրներ, որոնք իր բազմաշերտ աշխատանքների միջոցով ներկայացնում, բարձրաձայնում և հանրայնացնում է արվեստագետը՝ ցույց տալով դրանք փոխելու ճանապարհներ ու վերաիմաստավորելով արվեստի դերը:

Back to top button