Իրավաբանի մասնագիտությունը կյանքում օգնել է, բայց երբեք չի աշխատել այդ ուղղությամբ։ Իրավաբանական ֆակուլտետից տեղափոխվեց քաղաքագիտություն:
«Արմատ Գաստրո» գրուպի հիմմնադիր և տնօրեն Արեգ Գևորգյանը երիտասրադ տարիներին քաղաքական ակտիվ գործընթացի մասնակից է եղել։ Կարծում է` քաղաքականություն մտնելը ամենաէմոցիոնալ որոշումներից մեկն էր։
Վստահ է` քաղաքականությանը չի կարելի վերաբերվել որպես գործի․ այն անձնական երջանկություն փնտրելու տեղ չէ։
Ցանկացած հարցի նկատմամբ գործնական մոտենում է ցուցաբերում, թեպետ իրեն ռոմանտիկ համարում է։ Հաջողություն-անհաջողություն․ այդ հասկացողությունների հետ այնքան էլ համամիտ չէ․ կարծում է, որ անհաջողություններ չի ունեցել, ունեցել է դասեր, ռեսուրսներ, որոնք ճիշտ է օգտագործել կամ վատնել։
Քաղաքականությունից` սպասարկման ոլորտ. տարբերր աշխարհներ և տարբեր խաղի կանոններ։ Սեփական ռեստորան հիմնելը վաղուց էր հասունացել, քանի որ ուտեստ պատրաստելը նրա համար յուրատեսակ թերապիա է։ Բիզնեսում հաջողելու գրավականն էլ սիրելի կնոջ հետ գործակցությունն է։ Համատեղ աշխատանքի արդյունքն արդեն ընդլայնված բիզնեսն է։
«Երբ գոհ ենք մեր ներքին «ես»-ից, խաղաղ ենք ինքներս մեզ հետ, նշանակում է գոհ ենք մեր անցած ճանապարհից, քանի որ հենց այդ ճանապարհն է ձևավորում նաև մարդուն» — ասում է Արեգ Գևորգյանը։




