ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 16․01․2024

Խորհրդարանը, չնայած լուրջ տարաձայնություններին, այսօր որոշեց, որ 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց կարող է քրեական պատասխանատվությունից բացի այլ բան առաջարկել։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը օրենքի ուժ ստացավ 61 կողմ, 27 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:

Թեև արտաքին գովազդին վերաբերող ավագանու որոշումը տարեսկզբից ուժի մեջ է, քաղաքում արտաքին գովազդի միջոցները նոր չափորոշիչներին հարմարեցված չեն։ Բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են, փոխարեն խոշորից սկսեն, հարվածի տակ նորից փոքր բիզնեսն է հայտնվել։ Քաղաքապետարանից էլ հավաստիացնում են՝ ժամանակի հարց է։ Նոր կանոնները բոլորի համար են կիրառելի։ Խոստանում են՝ արդյունքը երկար չի սպասեցնի։

https://www.facebook.com/armradio.am/videos/726179829606193

Մեծամորի ատոմակայանը անվտանգ է, ռադիոկատիվ նյութերով միջավայրն աղտոտելու վտանգ չկա՝ փաստում են ոչ միայն հայ, այլ նաև միջազգային փորձագետները։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն աշխատում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան։ Հայաստանում երկու միջուկային տեղակայանք կա․ մեկը ՀԱԷԿ-ն է՝ իր երկու բլոկներով, մյուսն աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը՝  նույնպես ատոմակայանի տարածքում։ Արդեն դիտարկվել և վերլուծվել են ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված անվտանգության 13 համակարգերի մոդիֆիկացիաների փաթեթները, ինչպես նաև համաձայնեցվել են անվտանգության կարևոր ծրագրերում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթեները։  Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը փարատում է  բոլոր մտահոգությունները։

Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝

  • մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգյանը իսրայելական Haaretz-ում հրապարակած հոդվածում գրել է, որ Երուսաղեմի հին քաղաքում, որտեղ ապրում է հայկական սփյուռքի ամենահին համայնքը, հողային վեճի շուրջ տեղի ունեցած բռնությունը կարող է սպառնալ հայկական թաղամասի ապագային։

Լուսանկարը՝ արխիվային

Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ․ փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։

Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Բրյուսելում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։

«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել  օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը: Բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող  քաղաքացու վիճակը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել են քաղաքապետարանից։

2024թ-ի 16-րդ օրը սկսվեց ահազանգով․ գիշերը բռնության են ենթարկվել կանչի մեկնած շտապօգնության բժիշկները։ Պարեկները դեպքի վայրից սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել են բուժառուի երկու որդիներին։ Այսօրվա դեպքը վերջին օրերին արդեն 2–րդն է․ օրերս էլ բժիշկները բռնության էին ենթարկվել, քանի որ հրաժարվել էին ներարկել հիվանդի պահանջած դեղամիջոցը։ «Երևանի շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը վստահ է՝ երկու դեպքում էլ բժիշկները գրագետ են գործել։ Ծառայությունում ակնկալում են, որ այս միջադեպերը իրավական պատշաճ արձագանք կստանան ու այդպիսով կկանխվի հետագա բռնությունը։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Մրցանակին հավակնում էին նաև նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, որը հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում», և ֆրանսիացի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։

esla-ն պատրաստվում է օգտագործել Optimus մարդանման ռոբոտները Տեխասի իր գործարանում։ Նրանք կօգնեն հավաքել էլեկտրական մեքենաներ, նաև փոքր բեռներ կտեղափոխեն: Միաժամանակ Tesla-ի ղեկավարությունը պարբերաբար շրջանառում է այն միտքը, որ նման ռոբոտներն ի վերջո կդառնան հուսալի օգնականներ առօրյա կյանքում։ Այս շաբաթ ցուցադրվել է լվացքից հետո սպիտակեղելի հետ վարվելու նրանց կարողությունը:

Կարդացեք նաև

Back to top button