Հայկական հարց

Թուրքիայում թաքցնում են բազմաթիվ հուշարձանների հայկական ծագման փաստը. «Հայկական հարց»

Արևմտյան Հայաստանում պահպանված հայկական հուշարձաններն ու շինություններն այսօր հիմնականում չունեն հուշարձանի կարգավիճակ և համարվում են անհատների սեփականություն։ Գյուղերում դրանք առավելապես վերածվում են ախոռների ու պահեստների, իսկ քաղաքներում օգտագործվում են տարբեր նպատակներով։

Վերջին տարիներին մոտեցումները փոքր-ինչ փոխվել են՝ ելնելով պետության տնտեսական շահերից։ Թուրքիայի զբոսաշրջության ծրագրերում ընդգրկված հայկական մշակութային կոթողներն այս առումով որոշակիորեն շահել են։ Դրանք գտնվում են պետական հսկողության ներքո, թեև ցուցանակներում նշված չէ այդ հուշարձանների հայկական ծագման մասին։ Բացի այդ՝ խտրականություն է դրսևորվում հայկական և թուրքական մշակութային արժեքների նկատմամբ։

Թեմային է անդրադառնում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարապետ Աշոտ Հակոբյանը։

«Մշակութային եղեռն»՝ մաս 6-րդ։

Back to top button