Հաջողության նոտա

Լռության մեջ աշխարհի բոլոր ձայները կան․ երաժիշտ Հասմիկ Բաղրամյան-Ավոյան. «Հաջողության նոտա»

«Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, Բյուրականի «Տոնացույց» և Լոռվա Փամբակի «Հեքիաթի Տուն» մշակութային կենտրոնների հիմնադիր տնօրեն Հասմիկ Բաղրամյան-Ավոյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը։ Նվագել է Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում և «Սերենադ» կամերային համույթում։

1990-ականների կեսերին հայ և եվրոպական միջնադարյան երաժշտության ծրագրով համերգներով հանդես է եկել Եվրոպական մի շարք երկրներում, սովորել և աշխատել է Հռոմի Սանտա Չիչիլիա երաժշտական ակադեմիայում և Վատիկանի թանգարաններում։

Back to top button