
Դեկտեմբերի 26-ից 30-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Հայ շախմատիստների արդյունքները արագ շախմատի 5 խաղափուլից հետո՝
- Ռոբերտ Հովհաննիսյան՝ 3.5 միավոր
- Տիգրան Պետրոսյան՝ 3 միավոր
- Շանթ Սարգսյան՝ 3 միավոր
- Մանուել Պետրոսյան՝ 3 միավոր
- Սամվել Տեր-Սահակյան՝ 2.5 միավոր
- Հայկ Մարտիրոսյան՝ 2 միավոր
- Էմին Օհանյան՝ 1.5 միավոր
- Մամիկոն Ղարիբյան՝ 1.5 միավոր
- Տիգրան Հարությունյան՝ 1 միավոր
Առաջնության 3-րդ խաղափուլում Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Խաղը 39-րդ քայլին ավարտվել է Կառլսենի հաղթանակով:
Հայ շախմատիստուհիների արդյունքները 4 խաղափուլից հետո՝
- Էլինա Դանիելյան՝ 2.5 միավոր
- Սուսաննա Գաբոյան՝ 2 միավոր
- Մարիամ Մկրտչյան՝ 1 միավոր
Տղամարդկանց առաջնությունը անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանցը՝ 11:
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 28-ը: Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ից 30-ը:




