ԿարևորՀասարակություն

Երիտասարդները՝ հանուն առողջության․ ապագա բուժաշխատողները համատեղում են ջանքերը պատվաստումների իրազեկվածության բարձրացման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Երիտասարդները՝ հանուն առողջության» նախաձեռնությունը ամփոփվեց դեկտեմբերի 24-ին՝ նշանավորելով ծրագրին մասնակցած ուսանողների նվիրված ջանքերը՝ իրազեկելու վարակիչ հիվանդությունների, կանխարգելիչ վարքագծիև պատվաստումների մասին:

2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Էրեբունի բժշկականակադեմիայի կենսաբժշկական ֆակուլտետների ուսանողները, բժիշկ մասնագետների հետ համագործակցությամբ աշխատել են Երևանի և հարակից մարզերիառաջնային առողջության պահպանման կենտրոններում և տարեցների խնամքի կենտրոններում՝ բարձրացնելով շահառուների շրջանում իրազեկվածությունը վարակիչ հիվանդությունների և պատվաստումների կարևորության վերաբերյալ, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքները:

Ուսանողները նաև գնահատել են պատվաստումների նկատմամբ վերաբերմունքը՝ տեղեկանալով բնակչության շրջանում առկա մտահոգությունների մասին: Ծրագրի կարևոր շեշտադրումներից էր բաց թողնված պատվաստումների լրացումը, և բաց թողնված պատվաստումների հնարավոր հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Իմունականխարգելման պորտֆոլիոյի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը, շնորհավորելով երիտասարդներին, ընդգծեց վերջինների պատասխանատու դերը․ «Ձեր նվիրված աշխատանքի, կրթությանը սևեռած ուշադրության, մասնագիտական բարձր պատրաստվածության  շնորհիվ  վաղը դուքկլինեք ոչ միայն առողջ, գիտահեն հասարակության գրավականն այլև, վստահ եմ, ունակ կլինեք փրկելու կյանքեր։ Իսկ մենք ջանքչենք խնայի ցանկացած նոր հնարավորություն ուղղելու ձեր գիտելիքների զարգացմանը և հմտությունների բարելավմանը»։

«Երիտասարդները՝ հանուն առողջության» նախաձեռնությունը տարբերվում էառողջապահության վերաբերյալ կրթական այլնախաձեռնություններից: Ակտիվորեն ներգրավելով ուսանողներին իրական առողջապահական սցենարներում՝ նախաձեռնությունը ոչ միայն զինում է նրանց գործնական գիտելիքներով, այլև պատասխանատվության և առաջնորդության զգացում է սերմանում ապագաբուժաշխատողների և որոշում-կայացնեղների մեջ հանրային առողջության մարտահրավերներին դիմակայելու հարցում: Հանդիպման ավարտին բոլոր մասնակից ուսանողները ԱՀԿ-ի կողմից ստացան վկայականներ:

Կարդացեք նաև

Back to top button