Թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի, հագուստի մոդելավորող Ալլա Սահակյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում: 2003-ից մինչ այսօր աշխատում է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում։ 2012-ից սկսած մինչ օրս «Գարի Քյոսայան ջազ քառյակ»-ի հետ, որպես մեներգչուհի հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում, մասնակցել մի շարք թատերական փառատոների։
մեկ րոպեից էլ քիչ




