Բիզնես բանաձև

Եվրո-2024-ին գնդակի դերը կմեծանա. այն կդառնա «խելացի». «Բիզնես բանաձև»

Վերալիցքավորվող միկրոչիպով գնդակ, որն իրական ժամանակում տվյալներ կփոխանցի վերահսկիչ կենտրոն: Եվրո-2024-ին «խաղից դուրսն» ու «ձեռքով խաղը» կորոշվի տեխնոլոգիապես հագեցած գնդակի միջոցով:

***

Նորարարությունների սիրահար Իլոն Մասկի xAI ընկերությունը X սոցցանցում հասանելի է դարձրել արհեստական ​բանականությամբ օժտված Grok չատբոտի ծառայությունը: Այն չի վախենում մարդկանց սադրիչ հարցերից, անկաշկանդ է և կարող է տալ հեգնական պատասխաններ:

***

Համաշխարհային վճարումներում յուանի մասնաբաժինը 2023 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա 1.9-ից հասել է 3.6 տոկոսի։ Դա հնարավոր է դարձել Չինաստանի Ժողովրդական բանկի և ավելի քան 30 երկրի կենտրոնական բանկերի միջև արժութային գործարքների միջոցով։

Back to top button