Հասարակ գիտություն

Երևանի գաղտնիքները` քաղաքի կենսագրության մեջ. «Հասարակ գիտություն»

Հայ ժողովրդի կյանքում Երևանը յուրահատուկ տեղ ունի։ Երևանին ձոնվել են հարյուրավոր երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ, կտավներ, գրքեր։ Մենք այնքան ենք խոսել մեր քաղաքի մասին, որ երբեմն թվում է, թե նոր ոչինչ հնարավոր չէ ասել։

Այս տարի լույս տեսավ Մարկ Գրիգորյանի «Երևան. Քաղաքի կենսագրությունը» գիրքը, որն ընթերցելիս համոզվում ես, որ շատ գաղտնիքներ ունի մեր մայրաքաղաքը, որի մասին մենք չգիտենք կամ մոռացել ենք։

Մարկ Գրիգորյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենն է, լրագրող, բազմաթիվ հաղորդումներ է պատրաստել Երևանի մասին։

Back to top button