ԿարևորՀասարակություն

ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց երդման արարողություն՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքում

ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց երդման արարողությունը։

Արարողության ժամանակ ՀՀ քաղաքացիները երդվել են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը, պարտավորվել են հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները։

Դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհավորելով արարողության մասնակիցներին՝ ընդգծել է ՀՀ քաղաքացիությունն արժանապատվորեն կրելու կարևորությունը, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք։

Կարդացեք նաև

Back to top button