Հաջողության նոտա

Այսօրվա մանկավարժը առաջին հերթին փորձագետ է․ բանասեր Սիրարփի Դավթյան. «Հաջողության նոտա»

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Սիրարփի Դավթյանը իր աշխատանքային ուղին սկսել է Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցից, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ։ Աշխատանքային հաջորդ կանգառը «Եվրասիա» միջազգային համալսարանի ավագ դպրոցն էր, որտեղ մրցութային կարգով ընտրվել է փոխտնօրեն։

Նա 7 գիտական հոդվածի հեղինակ է, որոնցից են «Ժամանակակից բառերի իմաստաբանական քննությունը», «Գրաբարի ժամանականիշ բառերի իմաստաբանությունը» և «Ժամանականիշ բառերի ածանցման կաղապարները գրաբարում»։

«Գրաբարյան օրեր» ծրագրի օլիմպիադայում երկու անգամ արժանացել է «Լավ ուսուցիչ» մրցանակին, նաև «Լավագույն ուսուցիչ-2015» հանրապետական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին։ Ներկայումս «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողական հարցերի գրասենյակի ղեկավարն է։

Back to top button