
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիպ Էրդողանն այսօր հանդիպելու է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Թուրքական լրատվամիջոցները Էդողանի նստվայրում ծրագրված հանդիպումն անվանել են անսպասելի:
«Հայությանը ցավակցական ուղերձ հղած, Հայաստանից ևս համարձակ քայլի ակնկալիք ունեցող Էրդողանն այսօր կառավարության շենքում ընդունելու է Աթեշյանի գլխավորած հայկական պատվիրակությանը»,- գրում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:




