
Վարշավայում այսօր կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Թվիթերի իր էջում ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը գրել է. «Մենք համավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման միասնական ջանքերին»:
Վարշավայի հանդիպման մանրամասներին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը չի տեղեկացրել:




