Հայկական հարց

Ուժ և իշխանություն չունեցող հայերն ԱՄՆ-ի համար կարևորություն չէին ներկայացնում. «Հայկական հարց»

Համիդյան ջարդերի շրջանում Արևմտյան Հայաստանում գործող ամերիկյան միսիոներներն իրենց հրապարակումներով փորձում էին հայանպաստ կարծիք ձևավորել։

ԱՄՆ վարչակազմի համար էլ Հայկական հարցը լոկ եվրոպական խնդիր էր։ Նրանք այն համոզմունքն ունեին, որ այդ խնդիրը պետք է լուծեին եվրոպական տերությունները։ Չէ որ Բեռլինի համաժողովից հետո նրանք իրենց ձեռքում էին պահում արևմտահայերի լինել-չլինելու հարցը։

Հայերն ամերիկյան կառավարության համար կարևորություն չէին ներկայացնում, քանի որ չունեին ուժ և իշխանություն։ Արևմտահայությունը ամերիկյան պաշտոնատար անձինք դիտարկում էին ավելի շատ որպես սեփական նպատակներին հասնելու միջոց։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ընդհանուր պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը։

«Ամերիկյան դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 5-րդ։

Back to top button