Հաջողության նոտա

Մենք կամրջում ենք անցյալն ու ներկան. գրականագետ Սիրանուշ Փարսադանյան. «Հաջողության նոտա»

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Փարսադանյանը ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ է:

Իրագործելով լրագրող դառնալու մանկության երազանքներից մեկը՝ իր աշխատանքային ուղին սկսել է «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթում՝ որպես պատասխանատու քարտուղար:

Կարճ ժամանակ անց, այնուամենայնիվ, գտել է իր տեղը գիտության մեջ՝ անցնելով աշխատանքի Եղիշե Չարենցի տուն-թանգարանում՝ որպես գիտաշխատող: Նա հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների, նաև մասնակցել է հանրապետական և միջազգային 10 գիտաժողովի:

Back to top button