Անվտանգային միջավայր

Տարածքային պաշտպանությունը՝ անվտանգության համակարգում. «Անվտանգային միջավայր»

Շրջանառության մեջ է տարածքային և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգը: «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի նախագահ Գարեգին Միսկարյանը դժվարանում է ասել, թե ինչ փուլում են դրա շուրջ աշխատանքները։

Հայեցակարգի շուրջ քննարկումներ վերջին անգամ Պաշտպանության նախարարության հետ ունեցել են դեռևս մեկ տարի առաջ: Միսկարյանը շատ է ցանկանում, որ փաստաթղթի քննարկումների ներգրավածությունն ընդլայնվի, քանի որ սա առիթ է խոսելու, թե ինչպիսի անվտանգային համակարգ պիտի ունենա Հայաստանը:

Միսկարյանն ընդգծում է՝ «Տարածքային պաշտպանության մասին» օրենքը շատ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Համապարփակ անվտանգային համակարգի հիմնադրման համար:

«Դրա (հայեցակարգի) ճակատագիրն այս պահին անհայտ է, ու թեև գիտենք, որ կա քաղաքական որոշում այդ փոխություններն իրականացնելու համար, բայց թե ովքե՞ր, ինչպե՞ս ու ե՞րբ պիտի դա անեն, դրա մասին շատ մեծ տեղեկություն չկա»,— ասում է կազմակերպության ղեկավարը:

Համակարգը կայացնելու համար արմատական փոփոխությունների գնալուն, ըստ Գարեգին Միասկարյանի,  խանգարում են մի շարք գործոններ. կոնկրետ ուղղությամբ աշխատելու միասնական տեսլականի բացակայությունը, մասնագիտական կարողությունների սուղ ու նվազ լինելը, փիլիսոփայական մտքի պակասը և այլն: Միսկարյանը, սակայն, լավատես է՝ տեղաշարժ կա:

«Տարածքային պաշտպանության մասին» օրենքի ընդունման առանցքային կարևորությունը՝ Համապարփակ անվտանգային համակարգի հիմնադրման գործում: Հյուրը՝ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է։

Back to top button