Հաջողության նոտա

Պատասխանատվությունն ու ռիսկը՝ հաջողության հիմք․ Բակուր Մելքոնյանի «Հաջողության նոտան»

Նա հաջողության է հասել ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում` ներկայացնելով հայկական համեղ ուտեստներ։ Նա ռիսկային է, նախաձեռնող ու պրպտող։ Ասում է՝ յուրաքանչյուր գործ կարևոր է, ոչ մի աշխատանքից խորշել պետք չէ։

«Արտ Լանչ»-ի համահիմնադիր, «Մանթաշյանց» և «ՔԼԱԲ ՔԵՓԻԹԱԼ» գործարարների միությունների համանախագահ Բակուր Մելքոնյանի համար դժվարությունները հնարավորություն են, անհաջողությունները դիտարկում է որպես փորձառություն և շարժվում առաջ։ Հաջողության հիմքում առաջնայինը գործընկերոջ նկատմամբ վստահությունն է՝ ասում է գործարարը։

Բակուր Մելքոնյանի դեպքում գործընկերը կինն է․ նրանց հաջողվել է սահմանել որոշակի բիզնես կանոններ և չխառնել անձնականը գործնականի հետ։ Համոզված է, որ հաջողության համար պետք է ընդլայնել մտահորիզոնը, իսկ դրա համար պետք է շատ ճամփորդել, զբոսնել այլ երկրների բանուկ փողոցներում, որտեղ կարելի է տեսնել այդ երկրի իսկական նիստուկացը, ծանոթանալ տեղացիների մտածողությանը, լուծումներին ու կենցաղին։

Back to top button