Վերջին տարիների քաղաքական ու պատերազմական փոփոխությունները, անվտանգային սպառնալիքները, տարածաշրջանային և համաշխարհային անկայունությունը զգալի ազդեցություն են ունենում մեր հասարակության վրա։ Այդ ազդեցություններից մեկն էլ քաղաքական ակտիվությունն է, ինչը որոշ փոփոխություններ է կրել։
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ Մարինա Գալստյանի հետազոտությունը նվիրված է Հայաստանի երիտասարդության քաղաքական ակտիվությանը պատերազմից հետո։




