Հայկական հարց

ԱՄՆ-ն կարևորում էր Օսմանյան կայսրության հետ համեմատաբար լավ հարաբերություններ ունենալը. «Հայկական հարց»

Համիդյան ջարդերի ժամանակ ԱՄՆ-ի Սենատը Պետդեպարտամենտից պահանջում էր քայլեր ձեռնարկել դրանք դադարեցնելու ուղղությամբ, բայց շարունակ ստանում էր մերժողական պատասխան։ Գործադիր իշխանությունը դա պատճառաբանում էր այն հանգամանքով, որ իրենց երկիրը չի կնքել Բեռլինի դաշնագիրը և որևէ պարտավորություն չունի այդ առումով։

ԱՄՆ-ն բավարարվում էր պետական մակարդակով Օսմանյան կայսրությանը և եվրոպական երկրներին ուղղված կոչերով, որոնցում անդրադառնում էր արևմտահայերի վիճակի բարելավման ու Հայկական հարցի լուծման խնդիրներին։ Ամերիկյան հասարակության ակտիվ շերտերը խնդրանքով դիմում էին կառավարությանը, որ միջամտեր Հայկական հարցին։

Հայոց ցեղասպանության տարիների Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն էլ առաջարկում էր կազմակերպել շուրջ կես միլիոն հայերի արտագաղթը Միացյալ Նահանգներ։ Այդ երկրի համար, սակայն, կարևոր էր Օսմանյան կայսրության հետ համեմատաբար լավ հարաբերություններ ունենալը։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։

«Ամերիկյան դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։

Back to top button