Հասարակ գիտություն

Հայրենադարձների սոցիալական ու մշակութաբանական դժվարությունները հայրենիքում. «Հասարակ գիտություն»

1940-ական թվականների վերջի հայրենադարձությունն ընթացել էր զգալի բարդություններով։ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը բոլորովին այլ պատկերացումներ ու ակնկալիքներ ունեին Խորհրդային Միության ու Հայաստանի կյանքի որակի ու կենցաղավարության մասին։ Սոցիալականից բացի մեր հայրենակիցներն ունեին նաև մշակութաբանական դժվարություններ. նրանց ինտեգրումը Խորհրդային Հայաստանի բնակչության հետ հեշտությամբ չէր ընթանում։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ղազարյանի հոդվածներից մեկը նվիրված է այս ցավոտ հարցին, և մենք խնդրել ենք նրան ներկայացնել իր ուսումնասիրության որոշ մանրամասներ։

Back to top button