Խոշորացույց

Քաղաքական կամքից կախված միջազգային իրավունքը. «Խոշորացույց»

1945 թվականի նոյեմբերի 20-ին  սկսվեց Նյուրնբերգյան դատավարությունը։ Սրա մասին քիչ թե շատ կարծես գիտենք։ Ավելի քիչ գիտենք այս դատավարության մեկնարկից 5 ամիս հետո Տոկիոյում սկսված մեկ այլ դատավարության մասին։ Երկուսին միավորում էր այն, որ դրանք միջազգային դատաքննություններ էին, մեկում մեղադրյալի աթոռին Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի վերնախավի ներկայացուցչներն էին, մյուսում՝ Ճապոնիայի։

Եւս մի ընդհանրություն՝ Նյուրնբերգում մեղադրյալների թվում չկար Գերմանիայի առաջնորդը՝ Հիտլերը, ապրիլին նա ինքնասպան էր եղել, Տոկիոյում՝ Ճապոնիայի առաջնորդ կայսր Հիրոտհիտոն, քանի որ հաղթող պետությունները, նախեւառաջ ԱՄՆ-ը, կարծում էին, որ դա բխում է խաղաղության եւ պատմության ծանր էջը շրջելու շահերից։

Պատմության դասերից տեղյակ ենք, որ այս դատավարությունների նպատակն էր պատժել ռազմական հանցագործներին եւ սա դարձնել նախադեպ հետագա պատերազմները եւ հանցագործությունները կանխելու համար։

Նյուրնբերգից, ըստ էության, սկսվում է միջազգային արդարադատության մարմինների ստեղծման պատմությունը։ Բայց արդյո՞ք Երկրորդ աշխարհամարտին հաջորդած դատավարությունները նախաձեռնողները մտածում էին, որ միջազգային իրավունքը կարող է հետագայում ոտնահարվել։

Ու այս առումով պիտի հասկանալ, Նյուրնբերգի եւ Տոկիոյի դատավարությունները միջազգային իրավական նոր համակարգի հի՞մքն էին դնում, թե՞ հաղթողների վենդետան էին պարտվողների նկատմամբ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջազգային իրավունքը Նյուրնբերգից հետո. թեմայի շուրջ զրուցում ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, Dispatch Republic-ի համահիմադիր և տնօրեն Արմեն Մեղրյանի հետ։

Back to top button