Անվտանգային միջավայր

Նոր պատերազմներում տարբերություն չկա՝ հարձակվում են համակարգչի՞դ վրա, թե՞ քեզ սպանում․ «Անվտանգային միջավայր»

Համացանցն այսօր կյանքի բոլոր բնագավառների վրա ազդելու ներուժ ունեցող հիմնական գործոնն է: Երևի թե չկա մի ոլորտ, որտեղ թվային տեխնոլոգիաներ չօգտագործեն: Ինֆորմացիան ու ՏՏ գործիքներն այսօր հզորագույն զենքերից են: «Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանը նկատում է՝ տեխնոլոգիաների զարգացմանը և, հետևաբար՝ էժանացմանը զուգընթաց, պետությունների համար խնդիր է դառնում դրանք վերահսկողոության տակ պահելը:

Ակնհայտ է, որ պայքարի նոր ձեւերում պատերազմելու արդեն հին ձևերը պարտվում են, ասում է Մանասյանը. «Եթե ժամանակին ՆԱՏՕ-ի դոկտրինում գրված էր, որ որակը գերադասելի է քանակին, այսօր արդեն տրամաբանությունը ուղիղ հակառակն է. հենց Դաշինքն է պնդում, որ քանակն է հարց լուծում»,- ասում է ՏՏ ոլորտի մասնագետը:

Իսկ որո՞նք են տեղեկատվական անվտանգության հիմնական խնդիրները, որոնք ծառացած են պետություների առջև: «Միակ ձևը, որով կունանաս հուսալի և վստահելի թվային անվտնագություն, դա այն է, երբ քո երկիրն ունենում է իր սեփական թվային անվտանգության թիմը, օպերացիոն համակարգը կառավարվում է քո երկրի, իդեալական դեպում՝ ԱԱԾ-ի ենթակայության տակ գործող ստորաբաժանման կողմից և այդ օպերացիոն համակարգի թարմացումները գալիս են ոչ թե ինչ -որ հեռուներում գտնվող տեղերից, այլ քո սեփական երկրի ԱԱԾ-ի սերվերից»,- ասում է ՏՏ մասնագետը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները՝ որպես Համապարփակ անվտանգային համակարգի բաղադրիչ, ՏՏ անվտնագության դերը՝ այդ համակարգում:

Հյուրը «Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանն է:

Կարդացեք նաև

Back to top button